23 Ապրիլի, 2021

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը բանակցում է իրավաբանական հանրույթի մի շարք ներկայացուցիչների հետ՝ իր ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկով, բնականաբար՝ պրոիշխանական շրջանակներից։ Խոսվում է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի, նրա կնոջ՝ Լուսինե Հակոբյանի, փաստաբան Սեդա Սաֆարյանի, Կարեն Զադոյանի եւ այլոց մասին։

Բաբաջանյանը կարծում է, որ հնչեղ քրեական գործերով զբաղվող այս իրավաբանները լավագույնս կարող են իրականացնել իր պլանները՝ թիրախավորելով նախկիններին։ Բաբաջանյանը կարծում է, որ ինքն իշխանության եւ նախկինների այլընտրանքն է եւ կարող է երրորդ բեւեռ դառնալ ու տանել հանրության այն շերտերի ձայները, ովքեր ո՛չ Նիկոլ Փաշինյանին են ուզում, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

kotayk

Լրահոս