mnews

30 Մարտի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երեւանի ավագանու ընտրությունների խնդրով:

Նրանք ապրիլի 9-ից արդեն պետք է ներկայացնեն ավագանու ցուցակները: «Ինչն ինտրիգային է մի շարք առումներով: ՀՀԿ-ի համար ինտրիգն այն է, որ 82 տոկոս վարկանիշ ունեցող, ՀՀԿ-ին իր անձով հաղթանակի տանող Կարեն Կարապետյանը եւ նրա համար ներդրումներ բերող Սամվել Կարապետյանը կարող են իրենց սեփական թեկնածուն առաջ քաշել քաղաքապետի պաշտոնում, ըստ այն պայմանավորվածության, որ Սերժ Սարգսյանինն անվտանգության ոլորտն է, իրենցը` տնտեսության, իսկ Երեւանը տնտեսություն է նախեւառաջ, չնայած Սերժ Սարգսյանն այդ հարցին լուծում է տվել հենց էն գլխից` Տարոն Մարգարյանին քարոզարշավի կարեւոր «բաղադրիչ» կարգելով եւ Վիգեն Սարգսյանից հետո երկրորդ համար գրելով:

ԲՀԿ-ի համար ինտրիգն էլ ավելի նրբագեղ է. ԲՀԿ-ն իսկապես առաջատար է այս ընտրություններում, հնարավոր է կոմպրոմիսի գնան Կարեն Կարապետյանի հարցում, սակայն փոխարենը պահանջեն Երեւանի քաղաքապետի պաշտոնը»,- ասաց մեր լավատեղյակ աղբյուրը: Ո՞ւմ համար:
«Արգամ Աբրահամյանի. կարծում եմ` այդ մասին են նաեւ խոսելու միմյանց հանդիպելիս Սամվել Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս