1 Մարտի, 2017

«Ռեյտինգային պատգամավորներն այս ընտրություններին տալիս են հնարավոր ու անհնար բոլոր խոստումները։ Նախորդ բոլոր ընտրություններին Մալաթիա-Սեբաստիայի Չորրորդ գյուղի բնակիչները, որոնք 20 տարի կոյուղի չունեն, և գյուղի մուտքի մոտ սանիտարահիգիենիկ ահավոր վիճակ է, որևէ ընտրության ժամանակ չեն կարողացել գոնե բանավոր խոստում պոկել Սամվել Ալեքսանյանից, որ կոյուղին սարքի։ Այս անգամ երեք ճակատով պայքարող Ալեքսանյանը Կորյուն Նահապետյանի, իր և իր թաղապետ եղբորորդու անունից ասել է. «Ցավներդ տանեմ, անպայման սարքելու եմ, մենակ թե դուք ընտրեք»։

Չորրորդ գյուղի ժողովուրդը, որին այս տարիների ընթացքում ով ասես այս հարցով խաբել է, Լֆիկին նույնպես չի հավատում, որովհետև լուրջ գումարների մասին է խոսքը, բայց, որպեսզի այս անգամ չխաբվեն, իրենց դարպասներին գրել են. «Ալեքսանյա՛ն, խոստացել ես», և որոշել են՝ եթե աշխատանքները մինչև ընտրություններ չսկսեն, փակելու են Չորրորդ գյուղ մտնող ճանապարհը և չեն մասնակցելու ընտրություններին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

kotayk

Լրահոս