5 Մարտի, 2021
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխանում՝ նշելով, որ ասուլիս կտա, բոլոր հարցերին այդ ժամանակ կպատասխանի:

Հերթական հարցից, հետո, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում իր տեսակետը` Սասուն Միքայելյանը հրեց լրագրողին՝ ասելով. «Դուրս եկեք (նկատի ունի դիմացի ճանապարհը չփակի-խմբ.), դուք ինձ առաջին օրը չի, որ ճանաչում եք, հարցազրույց չեմ տալիս»:

Միքայելյանի կողքին գտնվող ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ բղավեց. «Մի հատ դուրս արի՝ օրը չհարամի, չի կարա»:

Լրագրողների դիտողությանը, թե ինչու է գոռում լրագրողների վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Չհասկացա, մենակ դուք պետք է գոռաք»: Լրագրողները նկատեցին, որ ոչ ոք չի գոռում, միայն ինքն է գոռացողը, սակայն Քոչարյանը չէր հանգստանում:

kotayk

Լրահոս