20 Նոյեմբերի, 2020

 «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է.

«Ժողովուրդ, ձեզ անգամ հիմա են խաբում և #Հաղթելուենք ու #Գյոռբագյոռ տիպի շոուներ բեմադրում: Շատերիդ թվում է, որ տղերքին տանելու են քաղմաս ու իսպանական ինկվիզիցիայի լավագույն ադաթներով կտտանքի ենթարկեն:

Իրականությունն այն է, որ դավաճան Նիկոլը էլ իշխանություն չունի, նրան սխալ են զեկուցում ու նա չի գիրապետում երկրում ստեղծված իրավիճակում: Ինքը դեռ կարողանում է մի քանի հարյուր ոստիկանների ու անհասկանալի դիմակավորված համազգեստավոր անձանց հրշեջի պես քաղաքի մի ծայրից մյուսն ուղարկել, որ մարդկանց ենթարկեն, բայց ոստիկանության բաժիններում նա էլ իշխանություն չունի, որովհետև այնտեղ աշխատող մարդկնց մեծ մասը ևս կիսում է մեր կարծիքը որ չի ուզում պարել դավաճան հող հանձնողի դուդուկի տակ:

Լուսանկարը քիչ առաջ արվել է Արաբկիրի բաժնում, որտեղ տարվել են Ադեկվադ միաբանության տասնյակ անդամներ, ինչպես նաև տրբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք այսօր քաղաքի տարբեր կետերում փողոցներ էին փակել:

Մի վախեցեք նրանից, թե ինչ կանի Նիկոլը, վախեցեք նրանից, թե ինչ եք ասելու դուք Նիկոլից հետո, երբ ձեզ հարցնեն ձեր անգործության ու առավել ևս՝ դավաճաններին զորակցելու պատճառների մասին: Նիկոլ էլ չկա, մնացել է միայն Նիկոլի ստվերը, իսկ մենք ու դուք կանք և լինելու ենք, մտածեք այս մասին»:

kotayk

Լրահոս