15 Մայիսի, 2021

«Ես արդեն 3 տարի գերագույն գլխավոր հրամանատար չեմ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ վերջիններս հարց ուղղեցին նրան Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ըստ էության Սերժ Սարգսյանը չխոսեց դրա մասին։

Լրագրողների դիտարկմանը, որ կարող է հարցին լուծում տալու համար խորհուրդ տալ, կարծիք հայտնել, նա ասաց.

«Ինչ կարծիք հայտնեմ: Ո տւզո՞ւմ եք հիմա բոլորին կոչ անեմ այստեղով սկսած առաջնագիծ ձևավորենք, որ հանկարծ Երևանին վտանգ չսպառնա»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ անպատասխան թողնելով խնդրի հետ կապված մյութ հարցերը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մասնակցում էր «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի կազմած «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման հուշագրի ստորագրմանը։

kotayk

Լրահոս