23 Հունիսի, 2021

Armlur.am-ը գրում է․

«Երեկվանից արտահերթ ընտրությունների վերահաշվարկ է ընթանում 70 ընտրատեղամասում եւ արդեն իսկ արձանագրված խախտումներ կան: Ընդ որում, սխալ թվեր են մուտքագրված եղել ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի պարագայում:

Դեպքերն ավելի աղաղակող են «Հայաստան» դաշինքի պարագայում:  Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի Հայաստան դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին: 14/8 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26 քվե։ Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից 45 չի արձանագրվել և  49 ձայնից արձանագրվել է 4 ձայնը»։

 

 

kotayk

Լրահոս