29 Մարտի, 2017

Հայաստանում նախընտրական պայքարը եզրագծին մոտ անսպասելիորեն թևակոխեց միլիարդների փուլ: Մարտի 25-ին «Հայաստանի ներդրողների ակումբ» ստեղծելու մասին հայտարարեցին Ռուսաստանի հայ գործարարները, միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որոնք աջակցում են վարչապետ Կարեն Կարապետյանին:

Աջակցում են նույն ծավալով ՀՀԿ-ի՞ն, թե՞ աջակցում են ՀՀԿ-ում իշխանությունը վերցնելու՝ Կարեն Կարապետյանի ծրագրերին, կամ նրա միջոցով ուզում են իշխանությունը վերցնել ՀՀԿ-ում և, փաստորեն, նաև Հայաստանում: Սրանք հարցեր են, որոնք բաց են և անկասկած ստանալու են պատասխաններ մոտ ապագայում, հավանաբար անցնող տարվա ընթացքում, մինչև 2018-ի ապրիլ: Համենայնդեպս, այս ընթացքում Կարեն Կարապետյանը շրջանառության մէջ է դրել երկու թիվ՝ 3․2 միլիարդ ներդրումային հաստատված ծրագրերի և 5 միլիարդ դոլար քննարկվող, ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրերի մասին: Կասկած չկա, որ Կարապետյանի հույսը, իհարկե, հենց ռուսաստանցի գործարարներն են՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

«Ներդրողների ակումբին» ի պատասխան հայտարարություն արեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այն մասին, թե իր արտասահմանցի ընկերները պատրաստ են իր հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում: Թե ովքեր են ընկերները, հատկապես որ երկրներից, Ծառուկյանը չի մանրամասնել: Պետք է սպասել, թե արդյո՞ք մինչև ապրիլի 2-ը Կարեն Կարապետյանը կամ նրա ընկերները չեն հայտարարի 20 միլիարդ դոլարի մասին: Ընդ որում, պարզ չէ, թե ասվող թվերի հետևում որքան է իրատեսականությունը, քանի որ համենայնդեպս, առայժմ չի հայտարարվում անգամ կես միլիարդ դոլարից շատ կոնկրետ ծրագրերի մասին:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս