19 Նոյեմբերի, 2018
 ՀՀԿ խմաբկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թե նախորդ իշխանության, և այս իշխանության ժամանակ համամիտ չէ տրանսֆերտների հարկման հետ: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:

«Տրանսֆերտները մեր երկրի համար լուրջ ազդեցություն ունի: Չեմ ուզում պատմական էքսկուրսներ անել 90-ական թվականներ, երբ մենք ունեցել ենք լուրջ խնդիրներ և տրանսֆերտների հաշվին կարողացել ենք պահպանել մեր կայունացումը»,- ասաց նա:

Բաղադասարյանի կարծիքով` պետք է դրան շատ ուշադիր վերաբերվենք: Ըստ նրա` այդպես տրանսֆերտների օրինական ճանապարհները պետք է վերանան: «Մարդիկ պետք է վերջիվերջո ցանկություն ունենան իրենց հարզատենրին օգնելու և տարբեր եղանակներով Հայաստան փող ուղարկելու, ուստի պետք է գնան ավելի շատ զարտուղի ճանապարհներով: Այդպես տարնսֆերտների քանակը կտրուկ կիջնի: Մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ: Այդ պատճառով ես բոլոր ժամանակներում դեմ եմ եղել այդ մոտեցմանը»,- ասաց ՀՀԿ-ականը:

Նա հավելեց, որ եթե մարդու` դրսից եկող գումարները պակասում են, դա դժգոհություն պետք է առաջցնի և պետք է ասվի, որ իր հարզատին ուղարկած գումարի մեջ պետությունը ուզում է «փայ դառնալ»: «Հանրությանը դժվար է բացատրել: Այսօր միտինգին կանգած մարդկանց 70 տոկոսն ուզում է թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան, բայց հարկեր չվճարեն: Այս հանրությունը չի կարողանում ընկալել, որ տրանսֆերտները որ հարկվեն դրանց հաշվին իրենց աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան, նրանց դա չի հետաքրքրում, պարզապես նրանք իրենց կոնկրետ եկամտի մասին են մտածում` ինչու պետք է իմ ուղարկած գումարը երկամտահարկով հարկվի: Սա մեծ դժգոհություն է առաջացնելու»,- եզրափակեց նա:

Նշենք, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր ու աղմկալից մի նախագիծ, ըստ որի՝ 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները:

 

 

 

kotayk

Լրահոս