13 Ապրիլի, 2021

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է, հայտնում են նրա գրասենյակից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այօր՝ ապրիլի 13-ին, դատական նիստի ժամանակ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է COVID-19-ի թեստ:

Ալումյանը նաև հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում, թե ում մոտ՝ չհայտնեց, խնդրելով՝ դրա մասին խոսել դռնփակ ռեժիմով:

«Պարոն Քոչարյանը կգա դատական նիստին, եթե դատարանն ինքն իր վրա կվերցնի պատասխանատվությունը հետագա հնարավոր հետևանքների: Հարգելի դատարան, եթե դուք ասեք, որ պարտադիր է, մենք դատարանի որոշումը կգերադասենք և նա կգա նիստին»,-ասաց նա:

kotayk

Լրահոս