25 Փետրվարի, 2017

Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն՝ Հարություն Կարապողոսյանը զբաղված է իր իսկ քարոզչությամբ : Նախ, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու առաջադրված պաշտոնյան պիտի կարողանա տարբերակել քարոզչությունը ընտրողների հավաքագրումից, ինչը գրեթե հոգեորսությամբ զբաղվելու պես մի բան է: Եվ հետո, Սնխչի Հարութը վաղուց պիտի իմանար, որ ընտրություններում քարոզչությունն իրականացնում է այն կուսակցությունը, որը ներկայացնում է թեկնածուն, ինչպես նաև նրա վստահված անձինք ու մարդիկ, ովքեր կիսում են նրա հայացքները և գաղափարները: Բայց քանի որ Հարություն Կարապողոսյանը պատգամավոր դառնալու ձգտումը տեսնում է միայն հարազատ տան պատերի ներսում և նեղ անձնական շահերի դիրքերից, իսկ գաղափարներ ու քաղաքական հայացքներ ընդհանրապես չունի, այդ իսկ պատճառով էլ պիտի մնար ընդամենը կնոջ ու հարազատների հույսին, քանի որ վաղվա արդյունքներն ու ձեռքբերումները հետաքրքիր են հենց այդ շրջանակի մարդկանց:

kotayk

Լրահոս