31 Մարտի, 2020

 «Փաստ» թերթը գրում է.

«Դեռեւս փետրվարի 5-ին տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները փաստացի ավարտվել են, պատրաստ է ընդհանուր կառուցվածքը:

Սակայն կուսակցության համագումարը հետաձգվել է՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի ու մեր երկրում հայտարարված արտակարգ դրության հետ:
Այդուամենայնիվ, ըստ մեր աղբյուրների, Վանեցյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել կուսակցաշինության գործերով, եւ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված վտանգները հաղթահարելուն պես կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս