19 Սեպտեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին՝ սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երևան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Հյուրերի թվում է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որին առանձնահատուկ ցնծությամբ են դիմավորել:

Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Armtimes.com-ը փորձեց ԲՀԿ-ականների շրջանից պարզել` Ծառուկյանին չեն հրավիրե՞լ, թե՞ հրավիրել են նա չի ներկայացել, սակայն ԲՀԿ-ականները կտրուկ խուսափում էին պատասխանել այս հարցին: Մասնավորապես, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն armtimes.com-ի հետ զրույցում նախընտրեց երկար բացատրել, որ գտնվում է ոչ հարմար վայրում, քան ասել` հրավերք եղե՞լ է, թե՞ ոչ:

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանն էլ նշեց, որ շատ խիստ զբաղված է եւ չի կարող հարցին պատասխանել: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չպատասխանեց մեր զանգերին»:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս