9 Հունվարի, 2020

«Ես համոզված եմ, որ իմ տղայի նկատմամբ ոստիկանությունում բռնություն է գործադրվել, ինքնախոստովանությունը կորզվել է բռնության միջոցով: Իմ տղային ճանաչելով՝ ուղղակի համոզված եմ, որ բռնություն է կատարվել»,- Aravot.am-ին ասաց Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը: Նա պատմեց, որ այսօր առավոտյան սարսափելի հաղորդագրություն է ստացել.

«Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան: Երեւի վրեժխնդիր լինելու համար, դիմել եմ ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում եմ տվել»:

Պարոն Սուքիասյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ որդու հետ այս ընթացքում հաջողվեց խոսել, պարզել դեպքի մանրամասները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր հարցերին ի պատասխան՝ որդին գլուխը բացասաբար շարժում էր. «Չգիտեմ՝ հուզված էր, թե ասում էր՝ ես մեղավոր չեմ»:

kotayk

Լրահոս