25 Դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշում էր ստորագրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։

2019 թվականին Արգիշտի Քյարամյանը զբաղեցնում էր պետական վերահսկողության ծառայության պետի ղեկավարի պաշտոնը, ապա մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալ, ստացավ գնդապետի կոչում և նույն օրը նշանակվեց Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, իսկ 2020-ի հունիսի 8-ին՝ ԱԱԾ տնօրեն, սակայն 4 ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, ազատվեց այդ պաշտոնից։

Tert.am-ը ուսումնասիրել է Արգիշտի Քյարամյանի՝ ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:

Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում: Երկուսն էլ ԱԱԾ նախկին տնօրենը որպես նվիրատվություն է ստացել 2016 թ.: Նրա հայտարարագրում ներկայացված է նաև 1 բնակարան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որն էլ 2010 թ. ժառանգություն է ստացել:

ՔԿ նախագահի տեղակալը հայտարարագրել է 4 հողամաս, որոնց 3-ը գտնվում են Երանոս համայնքում, 1-ը՝ Ծաղկաձորում: 4 հողամասերը ևս Արգիշտի Քյարամյանը նվիրատվություն է ստացել 2016 թ.: Հայտարարագրում առկա է նաև հողին ամրակայված այլ անշարժ գույք՝ Ջրվեժում, ինչպես նաև ավտոտնակ՝ Արաբկիր վարչական շրջանում: Հողին ամրակայված անշարժ գույքը կրկին ներկայացված է նվիրատվություն, նորից 2016 թ.-ին, իսկ ավտոտնակը նա գնել է 2011 թ.:

Ընդհանուր առմամբ, Արգիշտի Քյարամյանը 9 անշարժ գույք, որից 7-ը նվիրատվություն է ստացել, 1՝ ժառանգությունը, 1-ը գնել է:

ՔԿ նախագահի տեղակալը 2017 թ. գնել է 2014 թ. արտադրության Mercedes-Benz ավտոմեքենա:

Նա ունի 6000 ԱՄՆ դոլար հանձնած փոխառություն՝ ավանդ: Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմում են 35 մլն դրամ և 48 հազար դոլար:

Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում 4 ամիս աշխատելու ընթացքում ստացել է 7 մլն 952 հազար դրամ աշխատավարձ:

kotayk

Լրահոս