11 Հունվարի, 2017

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ընդդեմ shame.am կայքի գործով դատարանը վճիռ է հրապարակել։ Գործարարը պահանջել էր հերքել վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկությունները եւ փոխհատուցել վնասները մոտ 3 մլն. դրամով: Նրա հայցը բավարարվել է մասնակի։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ, որոշել է, որ լրատվամիջոցը պետք է հերքում հրապարակի, ներողություն խնդրի Արկադի Համբարձումյանից։

Դրանից բացի՝ որոշել է Արտյոմ Խաչատրյանից հօգուտ Արկադի Համբարձումյանի գանձել 278 հազար դրամ, որից 100 հազար դրամ՝ վիրավորանքի, 100 հազար դրամ՝ զրպարտության, 70 հազար դրամ՝ փաստաբանի ծախս, 8000 դրամ՝ պետտուրք։ Ինչպես հայտնել էինք, հայցի առիթը «Դերժավի Արկադի նոր բիզնեսը` մանկասպանություն» հոդվածն է, որտեղ ներկայացված է Չարչօղլյանների պատմությունը. կինը ծննդաբերել է «Սլավմեդում», երեխան ծնվել է ուղեղի թթվածնային քաղցով եւ օրեր անց մահացել: Նշենք, որ կայքը պատկանում է Արտյոմ Խաչատրյանին, որը ժամանակին «Ազատամտություն» թերթի խմբագիրն էր:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս