7 Սեպտեմբերի, 2018
Պետրոս Ղազարյանի երեկվա հյուրը նախկին դեսպան Արման Նավասարդյանն էր և ենթադրվում էր, որ զրույցը հիմնականում գնալու էր արտաքին քաղաքականության մասին: Իսկ այս հարցում էլ, Նավասարդյանը միշտ ունեցել է հավասարակշռված պատկերացումներ: Սակայն այն ինչ լսեցինք երեկ, ցույց տվեց մեկ բան, որ երկրում իրոք այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ մարդիկ կամ խուսափում են լուրջ բաների մասին խոսելուց, կամ էլ սկսում են քծնել այսօրվա իշխանություններին: Այս իրավիճակը նույնիսկ «մտքի տերորի» ժամանակաշրջան չի կարելի համարել: Սա մի ապուշության ու նենգության ժամանակաշրջան է, որտեղ բացվում են մարդկանց բոլոր բացասական կողմերը:
Երեկվա հարցազրույցից երևաց, որ Նավասարդյանը զրոյական դիվանագետ է, շարքային ակտիվիստ, որի կյանքի միակ նպատակը ԱԳՆ-ում ինչ որ պաշտոնի անցնելն է: Իսկ դրա համար նա պատրաստ է ամեն ինչի: Հայ-ռուսական հարաբերությունները, երկրի ներքին կյանքը և մյուս խնդիրները նրան այդ պրիզմայով են հետաքրքիր:

Բայց մի բան է զարմանալի: Երբ նման պահվածք են դրսևորում երիտասարդ պնակալեզները, դա ինչ որ տեղ հասկանալի է, սակայն երբ դա անում է Նավասարդյանը, իր սպիտակ մազերից չամաչելով, ապա դա ցույց է տալիս արդեն մեր հասարակության այսօրվա իրավիճակը: Սա երկրի իրական «դիագնոզն է», որը ցույց է տալիս թե ինչ աստիճանի է հիվանդ մեր հասարակությունը:

Բայց մեկ բան բոլորս պիտի հիշենք, եթե երկրին աստված չանի բան պատահի, ապա պիտի թույլ չտալ , որ Նավասարդյանն ու նրա նմանները պատասխանատվությունից խուսափեն և թախտի տակ թաքնվեն, ինպես միշտ անում էին նախկինում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

 

 

kotayk

Լրահոս