24 Օգոստոսի, 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջվել է Facebook-ից․ չկա նրա ո՛չ պաշտոնական, ո՛չ անձնական էջը: Նախարարությունից չեն մեկնաբանում, թե ինչո՞ւ է նա հեռացրել իր օգտահաշիվները:

Նիկոլ Փաշինյանից հետո նա երկրորդ ամենաշատ հետևորդներ ունեցող պետական պաշտոնյան էր։ Ինչու, արդյո՞ք միայն ապաակտիվացել է, որպեսզի նոր էջ ստեղծի կամ ինչու է լքել միշտ ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Թորոսյանն իր էջը․ բոլոր այս հարցերին  Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց՝ «Չեմ մեկնաբանում»-ով։

Դե ինչ, եթե խոսնակը այդ հարցը չի մեկնաբանում և չի ասում, որ Արսեն Թորոսյանի էջը շուտով կլինի սոցիալական ցանցում, նշանակում է առնվազն մի բան․ Արսեն Թորոսյանը ջնջվել է չվերադառնալու պայմանով։ Ինչո՞ւ։

kotayk

Լրահոս