11 Հունիսի, 2018
Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը հունիսի 9-ին կալանավորվել է: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը  նշեց, որ դեռեւս մայիսին դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի եւ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ:

Նրա խոսքով, նախաքննության տվյալներով, ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։

Արեւիկ Խաչատրյանը նշեց, որ դպրոցի տնօրենը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը, որը դրսեւորվել է քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով։

kotayk

Լրահոս