7 Օգոստոսի, 2019

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչը գողացել է նույն մարզի Արազափ գյուղի բնակչի «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։ Օգոստոսի 5-ի գիշերը Արմավիրի մարզի Արազափ գյուղում գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ մեքենան առեւանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանները հայտնաբերեցին եւ՛ նրան, եւ՛ հափշտակված մեքենան, որը հանձնվել է տիրոջը։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

 

 

kotayk

Լրահոս