25 Սեպտեմբերի, 2019

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ևս սեպտեմբերի 29-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Սեպտեմբերի 11-ից ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկվեց Փարաքար համայնքում և շատ հետաքրքիր պատկեր է գրանցվել։ Մրցելու են գյուղապետարանի աշխատակիցները միմյանց հետ։Առաջադրված թեկնածուներն  4 են ՝գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը,տեղակալ՝ Սարդուր Թևոսյանը,ավագանու անդամներ՝ Դավիթ Մինասյանն ու Սամվել Ավետիսյանը։

Շուրջ 10 հազար բնակիչ ունեցող համայնքը,որը ընդգրկում է նաև Թաիրովի  վարչական տարածքը,պատրաստվում է հերթական համայնքային ընտրությունների։ Բանն այն է ,որ Փարաքարում համակրում են 18 տարի համայնքը ղեկավարած Սամվել Վարդանյանին,ում ղեկավարման տարիներին համայնքը զարգացման ուղի է բռնել։

Զրուցեցինք  Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Վարդանյանի հետ։

-Պարոն Վարդանյան ինչպիսի՞ն է համայնքում նախընտրական մթնոլորտը։

 –  Որքան մոտենում է սեպտեմբերի 29-ը այնքան թեժանում են նախընտրական կրքերը Փարաքարում։ Մրցակից չեմ տեսնում ոչ ոքի, բոլորին էլ ՛շատ լավ ճանաչում եմ ,քանի որ ոչ միայն համագյուղացիներ ենք ,այլ նաև կարելի է ասել աշխատակիցներ ,Սարդուր Թևոսյանը համայնքապետի տեղակալն է շուրջ մեկ տարի, իսկ մյուս երկու թեկնածուները ավագանու անդամներ ,ովքեր երկար ժամանակ է ամենալավ ու սպասված ծրագրերին դեմ էին արտահայտվում և ավագանու նիստերը բոյկոտում,երևի թե նախապես էին պլանավորել իրենց առաջադրումը։Կարծում եմ, որ պետք է ճանապարհ հարթած և աշխատանքային մեծ կենսագրություն ունեցող անհատը կարողանա խոսել մրցակցությունից:

-Ինչպե՞ս եք իրականացնում քարոզարշավը։

-Հանդիպումները կանոնակարգված են՝  բակային հանդիպումներ, անմիջական շփում  ընտրողների հետ, որի ընթացքում էլ ներկայացնում եմ իմ ծրագրերը։Վերջ ի վերջո երկար տարիներ է համայնքի ղեկավարն եմ ,սա ինձ համար ոչ առաջին ,ոչ վերջին ընտրություններն են կարծում եմ,դեռ իմ պարտքը փարաքարցիների առաջ չեմ ավարտել ,որ կիսատ թողնեմ և հեռանամ ,և ամենկարևորը՝անհեռանկարային ինչ որ մեկին հանձնեմ։Հավատացած եղեք, եթե իսկապես երիտասարդ և արժանի պատրաստված թեկնածու լիներ հաստատ  չէի առաջադրվի ,բայց կան ծրագրեր, որոնք սպասում են իրենց ավարտին, կիսատ թողնել հեռանալ դա փախուստ և անվստահություն կլիներ իմ համագյուղացիների նկատմամբ։

Մաղթում եմ, որ բարձր տրամադրությամբ սեպտեմբերի 29-ին մասնակցեն Փարաքար  համայնքի ղեկավարի ընտրություններին և լցված լինեն հավատով, որ անելու ենք ամեն ինչ նրանց հույսերն արդարացնելու համար։  Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին և  առաջիկայում հնարավորինս լավ աշխատանքներով կներկայանամ փարաքարցիներին։Շուրջ 18  տարի է բնակչության հետ միասին աշխատում ենք և մարդիկ կգնահատեն, իրենց ընտրությունը կկատարեն: Բոլորը տեսնում են և’ իմ կատարած աշխատանքները, և’ վերաբերմունքը, և’ արժանիքները: Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, պարզապես` գիտեմ, որ արել եմ ամեն ինչ, որ մեր գյուղը լինի լավագույնը:

-Բազում անգամ վերընտրվելով, դա արդեն իսկ վկայում է բնակիչների վստահությունը Ձեր հանդեպ: Տարիների փորձառությունն ի՞նչ է տվել Ձեզ  և դեռ ի՞նչ  նպատակներ  ունեք  իրագործելու համայնքում:

-Կատարած գործերի մասով հակիրճ ասեմ, եթե արած աշխատանք չունենայի, բնականաբար, մի քանի անգամ անընդմեջ չէի վերընտրվի:Աշխատածս տարիների ընթացքում  տեսանելիորեն իրականացվել են թե նախընտրական,և թե համայնքի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված աշխատանքները։

Հիմնովին վերանորոգվել է Թաիրովի գրադարանը և հարակից բակը։․Ցանկապատվել է Փարաքարի ջրամբարը։Տեղադրվել են Երևանյան փողոցի լուսավորության հենասյուները,գիշերային լուսավորություն է անցկացվել Մհեր Մկրտչյան,Ազնավուրի,Չարենցի,Տերյան,Նաիրի փողոցներում,նաև Թաիրովի 6-րդ շենքի լուսավորությունն է ապահովվել։Վերանորոգվել և ասֆալապատվել են Թաիրովի Վ․Մամիկոնյնա և Փարաքարի Նաիրի փողոցների մեծ մասը ,Անդրանիկի,Քոչարի փողոցները,։Ինչպես նաև,ուժեղ քամուց տուժած ընտանիքների համար ձեռք է բերվել ցինկապատ թիթեղներ,ազբոշիֆեր։Փարաքարում գործում է2 մանկապարըեզ,վերանորոգվել է Թաիրովի մանկապարտեզի շենքը,իսկ Փարաքարի մանկապարտեզի համար ձեռք է բերվել եռահարկ մահճակալներ,երկու մանկապարտեզներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։

Վերանորոգվել է Թաիրովի Մայրաքաղաքային փողոցի կոյուղագծի 60 մետր հատվածը։ Փոխվել է Փարաքարի պոլիկլինիկայի ջրագիծը և ներքին ցանցը։,,Վեոլիա Ջուր,,-ի հետ համատեղ կառուցվել է 800 գծամետր ջրագիծ,որի արդյունքում,Փարաքարի մոտ 70% -ը ապահովվել է 24 ժամյա ջրամատակարարմամբ։Աշխատանքերը անվերջ են եթե իսկապես աշխատում ես․կառուցվել  և տեղադրվել է կանգառի 3 տաղավար,կառուցվել է 2 կամուրջ։

Ձեռք է բերվել հատուկ աղբատար ,,ԶԻԼ,, ավտոմեքենա։Հուշարձանի պուրակում կատարվել է ծառատունկ,զգալիորեն բարելավվել է աղբահանության գործը,համայնքում ավելացել են կանաչ և ծաղկապատ տարածքներ։

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Փարաքարի մշակույթի տանը կազմակերպվել է մեծ միջոցառում։Ազգային բանակ զորակոչվածներին ճանապարհել ենք մեծ շուքով ու հանդիսավորությամբ։Փարաքարի համայնքապետարանի առաջին հարկում վերանորոգվել է դահլիճը,որը հարմարացվել է աշխատելու որպես մեկ պատուհանի գրասենյակ։Մշտապես մեծ շուքով են միջոցառումներին մասնակցում մեր համայնքի փոքրիկները,շուրջ 200 երեխա հաճախում է մշակույթի տներում գործող 4 պարային խմբակներ։ Երկու մշակոյթի տներում էլ պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,նշվում են արժանահիշատակ տոներ,․կազմակերպվում խաղ-մրցույթներ։Ու էլի գործեր,գործեր,որոնք տեսանելի են ու  հուսադրող,ամենակարևորը՝ շարունակական են ,կայուն հիմք՝ հետագա գործերի,նոր ծրագրերի համար։

-Պարոն Վարդանյան խոսակցություններ կան ,որ Փարաքարում աղբահանությունն իրականացվում է սեփական մեքենաներով,որոնք վարձակալությամբ տվել եք  համայնքին:

-Չկա նման բան ,հեյրուրանք  է,և շատ ամոթ ,որ նախընտրական այս ժամանակահատվածում ամեն ինչ կարող են խոսել։

– Նույն աղբյուրի համաձայն տարիների ընթացքում ահռելի կարողության տեր եք  դարձել,նաև սեփական տներ  ձեռք բերել Դիլիջանում և Ֆրանսիայում: Ունեք սեփական անասնաֆերմա և մրգերի սառցարան:

-Նորից եմ կրկնում,չկա նման բան։ Ֆրանսիայում եղել եմ աշխատանքի բերումով և վերջ։Իսկ Դիլիջանում մի փոքրիկ ամառանոց կա ,որը պատկանում է կնոջս մորաքրոջը։Իսկ իմ ընտանիքը պահելու համար հասկանալի է ,որ կարող եմ փոքր բիզնես ունենալ ,որպեսզի կարողանանք ապրել։

Պտտվող լուրերի համաձայն դիմել եք  ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին՝ խնդրելով սատարել Ձեզ , սակայն Շմայսը մերժել էր՝ ասելով, որ այլևս ընտրական գործընթացներին չի խառնվում: 

-Նախ բոլորդ լավ գիտեք ,որ Առաքել Մովսիսյանը արդեն պատգանավոր չէ ,և  իր ձայնը չի կարող որոշիչ լինել գյուղում ,թե նախկինում մեր տարածքի պատգամավորն էր ,գուցե ինչ որ ձևով խոսքը անցներ ,հիմա հաստատ չկա նման բան։Ինչ վերաբերում է ,որ ես եմ խնդրել ,ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ տեսել իրեն ։Ամբողջությամբ հերքում եմ նման տեղեկատվությունը։

-Առաջադրված թեկնածուներից Դավիթ Մինասյանը դատապարտված է եղել 5 տարի, նաև ունի կրիմինալ անցյալ,մյուս թեկնածուն՝ Սամվել Ավետիսյանը զենք պահելու կասկածանքով հետախուզման մեջ է։   

-Քանի որ ,առաջադրված թեկնածուների մասին է խոսք ,նաև մրցակից ,ես՝ կլռեմ։

-Մի փոքր ներկայացրեք ընթացքի մեջ գտնվող աշխատանքների, սպասվելիք գործերից։

-Այս պահին շատ մեծ ծրագիր կյանքի է կոչվել ,և աշխատանքերը սկսված են՝Կոյուղու մաքրման կայանի վերակառուցում(սուբվենցիոն ծրագրով) և շահագործում,կոյուղագծերի մաքրում։ Նույն այս ծրագրով նաև Փարաքարի Նաիրի փողոցի ասֆալտապատում։Թաիրով գյուղի բազմաբնակարան շենքերի կոյուղագծի միացումը գործող համակարգին։Գիշերային լուսավորության անցկացում տարբեր փողոցներում։Համայնքային ենթակայության հիմնարկներում արեգակնային պանելների տեղադրում։Նոր աղբատար մեքենաների ձեռքբերում։Ոռոգման առուների կառուցում,վերանորոգում,ցանցի ըմնդլայնում։Փարաքարի նախկին հիմանական դպրոցի վերանորոգում,ՏՏ կենտրոնի ձևավորում ։Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում , բակերի բարեկարգում և այլն։

Բոլոր թվարկածներս այն աշխատանքերն են ,որոնք շատ կարճ ժամանակում կյանքի կկոչվեն իմ աշխատանքի շնորհիվ։

 Կատարած աշխատանքները բնականաբար բավարար չեն: Այսօր էլ կան դեռևս շատ չլուծված խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է տքնաջան, հետևողական աշխատանք և անմնացորդ նվիրում:  Վստահ եմ, որ դրանք կարող ենք իրականացնել սերտ համագործակցելով, փոխադարձ վստահությամբ և համատեղ ուժերով, շարունակելով արդեն ձևավորված բարի ավանդույթները:

Մաղթում են խաղաղ ընտրություններ Փարաքարւմ․․․

Mnews.am

 

 

 

kotayk

Լրահոս