11 Հունիսի, 2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարոթյան պրոբացիայի պետական ծառայության պետ Արմեն Նավասարդյանը նոր բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. հայտարարագրից:

Նավասարդյանը 26 միլիոն 954 հազար դրամով գնել է բնակարան: Սա նրա երկրորդ բնակարանն է: Ըստ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ ունի ևս մեկը:

Պաշտոնյան նախորդ տարի 2 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA YARIS 1.3I» մակնիշի ավտոմեքենան, ունեցել է փոխառություններ՝ 8 միլիոն 578 հազար դրամի չափով: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 15 միլիոն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար ու 20 հազար եվրո, իսկ տարեկան աշխատավարձը՝ 5 միլիոն 628 հազար դրամ:

Նշենք, որ Նավասարդյանի կինը՝ Նարինե Սանթրոսյանը, ամուսնու հետ նույն նախարարությունում է աշխատում, զբաղեցնում է Քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի տեղակալի պաշտոնը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս