22 Հունիսի, 2018

Ազգային ժողովի պատգամավոր, ազատազրկման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը գրեթե ամեն օր ու ամեն պահի ֆեյսբուքյան անձնական էջին սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստանում։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը տեղեկացրել է, որ զանգել է ոստիկանություն և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։«

Ֆեյսբուքյան անձնական էջում օգտատերը սպառնալիքներ է հնչեցնում՝ գրում է՝ տանդ հասցեն ասա, գանք քեզ մորթենք, հազար կտոր անենք ընտանիքիդ անդամների հետ։ Ու էս ամենը էն պատճառով, որ ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանի շահերը»,- ասել է  փաստաբանը։

 

 

kotayk

Լրահոս