«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյանի դաշինքի ցուցակում բավականին անսպասելի անուններ կարող են լինել՝ առնվազն 3 նախկին նախարարներ։
Մեկը մի քանի ամսով սոցապնախարար աշխատած իրավաբան Գևորգ Պետրոսյանն է, մյուսը՝ նախկին արտգործնախարար, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած, հետո խմբակցությունը լքած Ալիկ Արզումանյանը, երրորդը՝ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը»։