8 Օգոստոսի, 2018
ԱԺ  «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին՝ դատապարտելով Գագիկ Ծառուկյանի անունն անհարկի շահարկելու՝ մասնավորապես 1in.am-ի գործելաոճը.

«Նախօրեին 1-in.am լրատվական կայքն ու նրա խմբագիր Արման Բաբաջանյանը ստահոդ ու կեղծ տեղեկատվության հերթական չափափաժինն են հրապարակել՝ շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը: Հանրության մեջ մեծ հարգանք վայելող մարդկանց անունը շահարկելուց առաջ՝ Արման Բաբաջանյանը լավ կաներ մտաբերեր իր ամոթալի անցյալի մութ էջերը, որոնց առկայությունը ցանկացած մեկի համար խիստ անպատվաբեր կլիներ: Իսկ Արման Բաբաջանյանի կյանքում նման մութ էջերը սարսափելի շատ են: Եթե սկսենք ապօրինի կերպով, խաբեությամբ զինվորական ծառայությունից խուսափելուց, ԱՄՆ-ում հարազատ ընկերոջը թալանելուց, հետագայում էլ ոտնահարելով ամեն տեսակի սրբություն և բարոյական արժեք՝ դատարանում սեփական մոր դեմ սուտ ցուցմունք տալուց, ապա կարծում եմ Արման Բաբաջանյանի կերպարն ամբողջական կդառնա:

Նրա կյանքի նմանատիպ դրվագները բազմաթիվ են, և եթե սույն լրատվամիջոցը շարունակի նույն էժանագին գործելաոճը, ապա մենք ստիպված կլինենք հաջորդաբար անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին»,- նշեց Իվետա Տոնոյանը:

 
kotayk

Լրահոս