4 Մարտի, 2018

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 4-ին՝ ժամը 12:32-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում գոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

kotayk

Լրահոս