8 Դեկտեմբերի, 2021

Այսօր ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների մեղադրանքներին, նշեց․

«Որ ասում եք՝ պատերազմը կանխեիք, մինչև հիմա ձեր երկու քաղաքական ուժը չի հայտարարել, թե որ ինքը լիներ կաներ էս, էս, էս և կկանխեր պատերազմը: Ես ձեզ առաջարկում եմ, գնացեք մտածեք, թե ինչպես կկանխեիք:Այո, ես ասում եմ՝ պատերազմը կանխելու ձևը մեկն էր. տարածքների վերադարձն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Պատասխանատու ասում եմ՝ 2018 թվականին ստացած բանակցությունների բովանդակությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտվելու չուներ նույնիսկ ոչ մի տեսական հնարավարություն:  Սա ձեր իշխանությունն է թողել: Եթե սա դավաճանություն է, ապա ձեր իշխանությունը դավաճանների իշխանություն է»:

 

kotayk

Լրահոս