13 Օգոստոսի, 2022

Ֆինլանդիան գտել է մեխանիզմ՝ ռուսներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը նվազեցնելու համար, հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Ani Product

«Գործնականում դա կարող է նշանակել, որ դուք կարող եք դիմել տուրիստական ​​վիզայի համար միայն երկուշաբթի օրը, իսկ երեքշաբթիից ուրբաթ դուք կարող եք դիմել  ընտանեկան, ուսման, աշխատանքի կամ այլ տեսակի վիզաների համար»,- ասել է Հաավիստոն MTV3-ին տված հարցազրույցում։

Ani Product

Նախարարը նշել է, որ այդպիսով երկիրը զգալիորեն կդանդաղեցնի զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Ռուսաստանում զգալիորեն նվազել է Ֆինլանդիայի կողմից տրված շենգենյան վիզաների թիվը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ֆինլանդիայի ԱԳՆ-ում, հուլիսին երկիրը մոտ 17,2 հազար դիմում է ստացել Ռուսաստանում վիզայի համար՝ հրաժարվելով նշել վիզաների մերժման տոկոսը։

Լրահոս