14 Մայիսի, 2022

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ այն վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր ի պատասխան Բաքվի առաջարկի:

Տեքստի բնագիրը ռուսերեն է, Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ոչ պաշտոնական թարգմանությունը:   Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը։ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:

Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները  (ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը):

Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների  մասին միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

 

kotayk

Լրահոս