6 Փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2102 մակնիշի 35 AA 653 համարանիշի, Mitsubishi Grandis մակնիշի 34 VQ 700 համարանիշի և բեռնատար Volvo մակնիշի AP 1486-15 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

kotayk

Լրահոս