10 Մայիսի, 2020

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հայկ Խ․, ծնված 1977 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Իսլամ Շ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ազնիվ Ո., ծնված 1960 թ.) տեղում մահացել են։

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և սահմանազատել տարածքը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է  ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մահացածները մայր ու որդի էին։

kotayk

Լրահոս