7 Մայիսի, 2022

Երեկ՝ ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Սերգեյ Մ-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Սուրեն Բ-ին։

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Այսօր՝ մայիսի 7-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս