7 Հոկտեմբերի, 2022
News.am-ը գրում է․ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Դատարանը բավարարել է շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի միջնորդությունը եւ նրան գրավի դիմաց ազատ արձակել։

«Մենք գտնում էինք, որ որեւէ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմք չկա, բայց չբացառելով, որ դատարանը կարող է համարել խափանման միջոց կիրառելու հիմք կա, միջնորդել էինք վերացնել որեւէ տեսակի խափանման միջոցը կամ կալանքը փոխարինել գրավով։ Գրավը սահմանվել է 6 միլիոն դրամ։ Գրավի գումարը վճարելուն պես Հարություն Մանուչարյանը պետք է ազատ արձակվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Հարություն Մանուչարյանի գործը դատաքննության փուլում է, գործով բոլոր վկաներն ըստ Ալումյանի, հարցաքննվել են։

Մանրամասները՝ NEWS.am-ում։

kotayk

Լրահոս