27 Սեպտեմբերի, 2022

Քաղաքացի՝ Կարինե Վերանյանից

Բն․ հասցեն ք․ Երեւան 16 թաղամաս 26 շենք, 5 բնակարան

Բջջ․ 099․64․71․17

Հայտնում եմ, որ 1989թ-ի դեկտեմբերից բնակվում եմ ք․ Երեւան 16 թաղամասի 26 շենք, 5 բնակարանում։1989թ-ից մինչեւ 2001թ-նը վերը նշված հասցեում բնակվել եմ ամուսնուս հետ։Ամուսինս՝ Ռազմիկ Սարգսյանը 2001թ-ին մեկնել եմ ԱՄՆ բուժվելու եւ այնտեղ մահացել, մինչեւ նրա մահը եւ նրա մահից հետո առ այսօր այդ հասցեի բնակարանի հետ կապված բոլոր վճարները կատարվել է իմ կողմից, բնակարանը տնօրինում եւ տիրապետում եմ ես, ինձանից բացի նշված բնակարանը որեւէ մեկը չի տիրապետել։Ամուսինս առանց ինձ տեղեկացնելու 1992թ-ին բնակարանը նվիրել է, առաջին ամուսնությունից ծնված տղային՝ Արթուր Սարգսյանին, որի մասին ես տեղեկացել եմ 1999թ-ին։Ամուսինս մահից առաջ ինձ է տվել <<համաձայնություն>> անվանված փաստաթուղթ, համաձայն որի Արթուր Սարգսյանը համաձայնաւթյուն է տվել, որ բնակարանը հայրը վաճառի տնօրինի, որի ինձ հույս է տվել, որ նա իրականում հրաժարվել է վիճելի գոիյքից, սակայն 2008թ-ից նա սկսել է ինձ անհանգստացնել, պահանջել որ ազատեմ բնակարանը։2012թ-ին <<ձեռք բերման վաղեմության ուժով եւ տիրապետման փաստով>> դիմել եմ դատարան սակայն դատարանը ինձ մերժել է այն դեպքում, որ Արթուր Սարգսյանը 1992թ-ից առ այսօր գտնվում է Միացյալ Նահանգներում վիճելու բնակարանի վերաբերվող, որեւէ վճարում չի կատարել երբեւէ վիճելի բնակարանում չի բնակվել, անգամ բնակարանի տեղը չգիտի։Ինձ համար անհասկանալի է ինչն է այդքան շահագրգռել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ․ Ստեփանյանին եւ վերաքննիչ դատարանի դատավոր Ա․ Խառատյանին, որ գտել են, որ ես 72 տարեկան Կ․ Վերանյանս պետք է բնակվեմ փողոցում, իսկ 30 տարի Միացյալ Նահանգներում բնակվող Արթուր Սարգսյանը դառնալու է իմ բնակարանի սեփականատերը։

Վերաքննիչ դատարանը ամիսներով վարույթ ընդունելու որոշում չի կայացնում իմ գործը մոտ երեք ամսվա ընթացքում վարույթ ընդունեց եւ մերժեց ինչով է Միացյալ Նահանգներում բնակվող Արթուր Սարգսյանը շահագրգռել երկու ատյանի դատարաններին, որ որոշել են որ ես պետք է փողոցում հայտնվել

Հայտնում եմ, որ բնակարանը 1989թ-ին ամուսնուս հետ գնել ենք 24 հազար ռուսական ռուբլիով որից 21 հազար տվել էր հայրս, քանի որ ես համոզված էի որ բնակարանը իմն է կատարել էի շինարարական աշխատանքներ փոխել էի խոհանոցը եւ պատշգամբը։

Ակնկալում եմ Ձեր օգնությունը պարզելու թե ինչումն է կայացել երկու դատարանների շահագրգռվածությունը, արդյոք շահագրգիռ են եղել ի վնաս ինձ վճիռ կայացնելու, որ Միացյալ Նահանգների քաղաքացին ավելի կարեւոր է քան ես որ 30 տարի սնօրինում եւ տիրապետում եմ այդ բնակարանը անխոնջ ծառայել եմ ՀՀ-ն կենսաթոշակառու եմ չունեմ երեխաներ չունեմ այլ բնակության վայր հայտնվեմ փողոցում։

Խնդրում եմ ճշտեք եթե դատարանները շահագրգիռ են եղել հակաօրինական վճիռ կայացնելու եւ որոշակի անձիք օգնել են նրանց ապա խնդրում եմ հայտնաբերեք եւ օրենքի ուժով պատժեք նրանց։ Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0659/02/13 գործում առկա են իմ կողմից ներկայացվածի բոլոր ապացույցները, անհրաժեշտության դեպքում ամբողջ փաթեթը կներկայացնեմ։ Հարգելի, Ազգային Անվտանգության աշխատակիցները ես խիստ կասկածներ ունեմ , որ ՀՀ դատական համակարգը՝ ի դեմս Առաջին ատյանի եւ ՀՀ վերաքննիչ դատարանի ինչ-որ գործարքի են գնացել Արթուր Սարգսյանին հետ, ինչի արդյունքում, ինձ փորձում են դուրս հանել իր բնակարանից : Այս պահին գործս գտնվումէ Վճռաբեկ դատարանում եւ խնդրում եմ ու՛ադիր լինել հնարավոր կոռուպցիոն դեպքերից: Ի դեպ հարգելի իրավապահներ ես տեղեկություներ ունեմ, որ Արթուր Սարգսյանը հայաստամը լքել է 1992 թվականին պատերազմից խուսափելու եւ բանակում չծառայելու համար:

Ավելին, հայտնեմ, որ նա Երւան քաղաքում ունի բնակարան, որը գտնվում է Բաշինջաղյան 173/4 հասցեում եւ այս պայմաններում փորձում է ինձ՝ միայնակ կնոջս, թողնել անտուն:

Կարինե Վերանյան

kotayk

Լրահոս