23 Մարտի, 2022
«Սնդիկով ջերմաչափերը փոխանակելու են էլեկտրոնային ջերմաչափերով, այստեղ հիմնականում սնդիկի խնդիրն է` որպես ծանր մետաղ»,- Araratnews.am-ի հետ զրույցում պարզաբանել է  դեղատան աշխատակիցը`  խոսելով սնդիկով ջերմաչափերի վաճառքի արգելքի մասին:

Դեղատան աշխատակցի խոսքով, մինչ այս որոշման ընդունումն էլ հանրությունը ջերմաչափերի երկու տարբերակն էլ նախընտրում էր. «Այսպես է, նրանք, ովքեր օգտագործում էին սնդիկով ջերմաչափը, վստահ էին, որ դա է առավել ճշգրիտ, ովքեր էլեկտրոնայինը՝ կարծում են, որ դա է ճշգրիտ»,- ասաց աշխատակիցը:

Araratnews.am-ը կապ  է հաստատել Երեւանի մի շարք դեղատների հետ, սակայն նրանցից շատերը դեռեւս տեղյակ չէին որոշման մասին:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 23-ին ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, ըստ որի կարգելվի սնդիկ պարունակող սարքերի, այդ թվում՝ սնդիկ պարունակող ջերմաչափերի վաճառքը:

kotayk

Լրահոս