9 Փետրվարի, 2022

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասաց, որ դիմակները լուրջ կանխարգելիչ միջոց են և կարևոր դերակատարում ունեն վարակի տարածելիությունը կանխելու գործում:

Խոսելով կորոնավիրուսի տարածման դեմ պետության պայքարի մասին, Ավանեսյանը նշեց, որ Հայաստանի քաղաքականությունը կորոնավիրուսի տարածումը զսպելու առումով եղել է շատ ճկուն։

«Պետք է հիշեցնեմ, որ շատ հավասարակշռված մոտեցում է ունեցել, և մենք առաջիններից էինք, որ հրաժարվեցինք երկարատև լոքդաունների քաղաքականությունից, որովհետև հասկանում էինք, որ քովիդը մեզ հետ է ոչ թե մեկ ամսով, երկու շաբաթով, այլ՝ անհայտ երկար ժամանակով, և այսօր էլ մեր բոլոր միջոցառումներն ուղղված են մի կողմից զսպելու վարակի տարածումը, բայց նաև հնարավորինս չխոչընդոտելու տնտեսական գործունեությունը, կրթական պրոցեսները և այլն»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի անվտանգությանը, նախարարը ընդգծեց, որ ՀՀ ներմուծվում են միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված, տվյալ երկրում իր գրանցող ռեգուլյատոր կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերը:

«Սա նշանակում է, որ այս բոլոր պատվաստանյութերը անցել են եռաստիճան փորձաքննություններ, և հաստատվել են դրանց արդյունավետությունը, որակը և անվտանգությունը։ Հաստատում եմ, որ Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին»,- ասաց Ավանեսյանը:

Shabat.am

 

kotayk

Լրահոս