7 Հունիսի, 2022

Ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը Նենեցյան ինքնավար օկրուգում գետն անցնելիս զոհվել են:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Վլադիմիր Գաբրիելյանն ու Սերգեյ Մերզլյակովը ողբերգական պատահարի զոհ են դարձել: Մենք կիսում ենք նրանց հարազատների, մտերիմների ու ընկերների վիշտը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Տղամարդիկ անհետ կորել էին, նրանց փնտրտուքները դժվարացել էին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով: Առավոտյան նրանց մարմինները գտել էին գետի ափին:

Նախնական տվյալներով՝ Գաբրիելյանն ու Մերզլյակովն ամենագնացներով մասնակցում էին արշավի:

Նրանք Շոյնա գյուղի հատվածում փորձել են անցնել գետը, նրանց փոխադրամիջոցը շուռ է եկել:

 

kotayk

Լրահոս