18 Ապրիլի, 2022

Ապրիլի 18-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմանում 29-ամյա Ա․ Կ․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Քոբայր վարչական շրջանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Տուժածներ չկան։

Աղբյուրը նաև հայտնում է, որ եթե բետոնը պաշտպանիչ արգելապատնեշը չլիներ, ավտոմեքենան մի քանի 100 մետր գահավիժելու էր անդունդը։

Դեպքի փաստով Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրաստվում։  

kotayk

Լրահոս