20 Ապրիլի, 2022

Երեկ, ապրիլի 19-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկներ Էրիկ Հովհաննիսյանն ու Ֆրունզե Սարգսյանը ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկում է։

Պարեկներն օրենքով սահմանված կարգով կանգնեցրել են Range Rover-ը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց կանգառ՝ օրինական պահանջին և շարունակել է երթևեկությունը, որից հետո ավտոմեքենան կայանել է Ալավերդի քաղաքի Թումանյան 6 հասցեի մոտ։

Պարեկները մոտեցել են նրան, ներկայացել և փորձել վարորդին պարզաբանել իր կողմից թույլ տված իրավախախտումը։ Սակայն վարորդը պարեկ Է․ Հովհաննիսյանի և ոստիկանության հասցեին սկսել է տալ հայհոյանքներ։

kotayk

Լրահոս