mnews

9 Ապրիլի, 2022

Այս մասին գրում է Shmashyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպան լինողը 25-ամյա Արաքսյա Թ.-ն է, որը իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա գրպանում հայտնաբերվել է երկտող:

Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի հանգամանքները, նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ: Նույն ոստիկանության և քննչական խմբերը մեկնել են նշված վայր, որտեղ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ 35-ամյա Լևոն Ե.-ն իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպան եղած անձինք ամուսիններ են: Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող: Իսկ կնոջ ինքնասպանության պատճառը եղել է իբր թե հեռախոսային ինչ-որ SMS-ները:

 

kotayk

Լրահոս