20 Ապրիլի, 2022

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փրկարարները ոստիկանության հետ Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20 կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված: Փրկարարներն ու ոստիկաններն այն անվտանգ հեռացրել են  նշված վայրից:

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

kotayk

Լրահոս