30 Մարտի, 2022
Մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ «Գազի Հովո» մականվամբ հայտնի Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով ՀՀ ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, որոնք աշխատել են մի քանի վարկածների ուղղությամբ, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բավականին ծանրակշիռ ստացված օպերատիվ տվյալներով հանցագործության վերաբերյալ որոշ հանգամանքներ են պարզել, ինչի արդյունքում Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն, ում ամբողջական տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չեն հրապարակվում:

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

kotayk

Լրահոս