9 Ապրիլի, 2022
Երեկ՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 104.9 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 60-ամյա Հայկ Ս.-ի վարած ՎԱԶ-21010 մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Համլետ Խ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ` 33-ամյա Արման Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Nissan-ը, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

 

kotayk

Լրահոս