Խնդրեցի, որ ընտանիքիս անդամների հետ եմ ու դադարեցնի լկտի պահվածքը, բայց նա ոչ միայն չդադարեցրեց, այլ սկսեց ավելի բորբոքվել ու սկսեց քաշքշել ինձ, ինչի պատճառով էլ վնասվածք ստացա ձեռքիս հատվածում: Նա սպառնում էր, որ ինձ իմ տան անդամների հետ վերացնելու է, որ ինքը հիմա մենակ է եկել, բայց հետո գալու է իր բանդայով, որ մենք քուրդ ենք, իրավունք չունենք էս հողի, ջրի վրա ապրելու: Արդեն կատարվածի մասին ահազանգել եմ Եղվարդի ոստիկանություն և ուզում եմ հավատալ, որ այդ երիտասարդը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի, Եղվարդի ոստիկաններն էլ իմ ու ընտանիքիս անդամների անվտանգությունը կապահովեն»:
Ֆոտոլրագրողի հարցին՝ թե ինչն է եղել պատճառը, որ նման միջադեպ է տեղի ունեցել, Ա.Ավդալյանն ասեց. «Մի քանի օր առաջ իր տարածքից բացի՝ էդգարը մտել է իմ արոտավայր, ինչի մասին ես հայտնել եմ նրան, որից հետո նա երևի ծանր է տարել, թե ես խի եմ զանգել իր բանվորներին հայտնել, որ չշարունակեն իմ տարածքում հողային աշխատանքներ կատարել, դրանից հետո Էդգարը այսօր գալիս ու հաշվեհարդար է տեսնում իմ հետ, գալուց էլ սպառնում, թե՝ սա ժուռնալն է, տնով-տեղով կորցնելու եմ»: Էդգարը, ըստ տուժած Ա.Ավդալյանի՝ նախկին պաշտոնյայի որդի է, ում հայրը աշխատել է վարչության պետ:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Հարություն Արսենյանի և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ասլան Փիլոյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: