17 Հուլիսի, 2022

Ողբերգական դեպք է այսօր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:35-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Ռաֆայել Մկրտչյանն է: Մկրտչյանն այցելել է Փարպի գյուղ, իր ընկեր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Ալբերտ Պետրոսյանի տուն՝ նրան օգնելու նպատակով, որպեսզի գյուղում ինտերնետային ցանցի մալուխներ անցկացնեն:

Ժամը 17:20-ի սահմաններում, Ռ. Մկրտչյանը աստիճանով բարձրացել է Փարպի գյուղի Ռ. Փիլիպոսյանի 1-ին նրբանցքի 7-րդ հասցեի դիմաց գտնվող էլեկտրասյան վրա, որտեղ անզգուշաբար դիպել է էլեկտրահոսանքի մալուխներին և էլեկտրահարվել։ Նա«Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս