19 Հունիսի, 2022

Գեղարքունիքում թուրք-ադրբեջանական ոհմակը «խաղաղության դարաշրջանի» բացման շրջանակներում` կրկին գրոհել է հայկական դիրքերը։Որոշ տվյալներով ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։

Հատկանշական է, որ ադրբեջանական ահաբեկչական ուժերը լարել են իրավիճակը ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, որտեղ այդ «խաղաղսեր» տխմարը ուղղակի սպառնացել է վերսկսել պատերազմը եթե հայկական կողմը չհամաձանվի տրամադրել «Զանգեզուրի միջանցք» Սյունիքի մարզում։

Այսինքն թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը բացահայտ հայտարարում է, որ իրենց վերջնական նպատակ հանդիսանում է ոչ միայն Արցախի իսպառ ոչնչացումը այլ նաեւ Հայաստանի մասնատումը։

Իմիջայլոց` խոսքը միայն Սյունիքի մասին չէ, այլ նաեւ նվազագույնը Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին է ։
Իսկ բոլոր նրանք, ովքեր թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» իշխանական կոնցեպտով հիմարացված հրաժարվում են առերեսվել իրականության հետ և կարծում են ,որ թուրքերի և ադրբեջանցիների հետ հնարավոր է այս պայմաններում կնքել խաղաղություն, այդ մարդիկ փաստացի աջակցում են Հայաստանի և Արցախի ոչնչացման թուրք-ադրբեջանական ոհմակի փորձերին։

Իսկ եթե ոմանց թվում էր, որ եթե իրենք մոռանան, որ հայ են և հրճվանքով անվան են օրինակ Շուշին «ադրբեջանական» քաղաքա, ապա թուրքերը այդ դավաճանությունը կգնահատեն…չարաչար սխալվում են, թուրքերի համար նույնիսկ դավաճան հայը միևնույն է մնում է ոչնչացման ենթակա «էրմենի»։

  
kotayk

Լրահոս