12 Մայիսի, 2023
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Ադրբեջանական լրատվամիջոցները հաստատում են, որ հայկական հողերի վրա գետերի հուներ են փոխում։ Այս անգամ Լաչինի բարեկարգում վերնագրի տակ ներկայացրել են հետևյալ փաստը, որ Արաքսի ձախ վտակի Հաքարի գետի հունն են փոխել։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մի քանի անգամ այցելել եմ Արցախ, ուսումնասիրել եմ ադրբեջանական կողմից իրականացվող մեծ թափ առած տարբեր շինարարական աշխատանքները, որոնց թվում նաև Քարվաճառի կողմից Թարթար գետի հունի փոխելու, իսկ Քաշաթաղի հատվածում, Հաքարի գետի վրա կառուցվող տարբեր կամուրջների, թունելների, ՀԷԿ-երի։ Նկարներում տեսանելի է, որ նոր շինարարություն է տարվել գետի վրա։ Հստակ ասել, թե որ մասից ուր են տեղափոխել ջրերը ադրբեջանական կողմից ներկայացված նյութերով չեմ կարող, օբյեկտիվ պատճառներով, քանի որ նրանք ամեն տեսանյութ, կամ լուսանկար մանրամասն գրաքննում են, նոր թողարկում։ Այսինքն, որ չերևա հստակ տեղանքը»։
«Ադրբեջանը հայկական գետերի հուներն է փոխում». Նարինե Կիրակոսյան

«Ադրբեջանը հայկական գետերի հուներն է փոխում». Նարինե Կիրակոսյան

 

 

kotayk

Լրահոս