12 Հունիսի, 2022

Նախ մի հատ ցուցակ ես ուզում մի քանի գյուղերի նիկոլական-ոչ նիկոլականների, հետո հանում ԱԱԾ ես ուղարկում, որ մանրակրկիտ ուսումնասիրի, թե հականիկոլականներից ովքեր են Ֆրանսիայի հրապարակ գնում, ովքեր են ֆեյսբուքում քոմենթներ գրում, ակտիվ պայքարողների տվյալներն ես հավաքում։ Հետո մի քանի հոգու ուղարկում էն մարդկանց տուն, որ նիկոլական են՝ ճշտելու, թե պատրա՞ստ են նկարվել քո հետ, որպես “պատահական գյուղացի”, հետո ուղարկում ես հականիկոլականների տուն, որ ահաբեկեն, թե՝ այսինչ օրը տանից դուրս չգաք։ Հետո ուղարկում ես աշխատակազմիդ, որ նիկոլականներին պատմի, թե ինչ թեմաներով պետք է խոսան։ Մի ամիս նախարարներով, մարզպետով, գյուղապետ-քաղաքապետերով նախապատրաստում ես այցդ մի երկու գյուղ, այցի նախորդ գիշերը ոստիկանությունն անհանգիստ ելումուտ է անում հականիկոլականների տները, այցիդ առավոտ ոստիկաններին տանում-կանգնեցնում ես իրանց հայաթները ու հելնում դիպուկահարներով, ախռանաներով գնում ես, ու էդքանից հետո լիքը մարդկանց բերման են ենթարկում, որ դու կարողանաս մի երկու տեղ ֆռֆռաս ու տենաս, թե քո քանդած երկրում ոնց են ապրում։

Կլինի՞ ոչ մի տեղ չգնաս, քո դաչում քո համար լռվես, թողես էս ներվային շրջանում գոնե առանց քեզ հիշելու ապրեն։ Էդ խեղճ գյուղերն ինչի՞ ես իրար զարկում։ Որ ի՞նչ անես։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս