17 Մայիսի, 2023

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ավտոմեքենան ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ։ Լուսանկարները ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրագրող Սյուզի Բադոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնեց, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Ոստիկանությունը հայտնեց, որ նման հաղորդում է ստացել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զոհված զինծառայողների ծնողներին ձերբակալել են ու տարել Շենգավիթի քննչական բաժին։

Այս պահին դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե քանի ծնող է ձերբակալվել։ Նրանք դեռևս նախաքննական մարմնին չեն փոխանցվել։

 

kotayk

Լրահոս