13 Հունիսի, 2022

Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։

Առողջական խնդիրներով պայամանվորաված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Ն․ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից 

kotayk

Լրահոս